Մայաների ճարտարապետություն
Մայաների ճարտարապետություն, Հին Ամերիկայի դասական ժամանակաշրջանի մշակույթի զարգացման օջախներից մեկում ստեղծված ճարտարապետություն։ Առավել կարևոր կենտրոնները գտնվել են Յուկատան թերակղզու հարավային մասում, որոնցից հնագույնները Տիկալ և Վաչակատուն քաղաքներն էին։ Մայայի քաղաքներն հանդես են բերում ընդհանրական գծեր Մեքսիկայի սարահարթի քաղաքների հետ։ Նրանք բոլորն էլ ունեին փայտաշեն կամ ճյուղերից գործված բնակելի տներով շրջապատված պաշտամունքային-վարչական կենտրոններ՝ երբեմն բաղկացած մի քանի հրապարակների շուրջ դասավորված տարբեր ժամանակներում կառուցված, սակայն միմյանց հետ հորինվածքով կապված կառուցվածքներից (բուրգեր, տաճարներ, կոթողներ և այլն)։ Որոշ տարբերությունները, որ կան, վերաբերում է շինարվեստի կիրառությանը։ Որպես կապակցող նյութ՝ օգտագործել են կրաշաղախը, հակաերկրաշարժային փայտյա գոտիները (քարե պատերի շարքում) և մի շարք այլ նորույթներ։ Բուրգերի միջուկը լցվում էր հողով ու խճով ու կապակցվում կրաշաղախով։ Երեսապատումը կատարվում էր քարով կամ սվաղի շերտով, որը հետո ծածկվում էր կարմիր կամ սպիտակ ներկով։ Ճանապարհները պատրաստված էին տոփանված և կրաշաղախով պատված խճով[1]։
[2]։
Նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայաների ճարտարապետական շենքերը հիմնականում կառուցվել են կրաքարից։ Շինարարության մեջ օգտագործվել է ցեմենտ, որը ստացել են կրի, ավազի և ջրի խառնուրդից։ Ադ խառնուրդին ավելացնելով քարի փոշի՝ ստացել են սվաղի տեսակ, որն օգտագործել են պատերը և առաստաղը ծածկելու համար, այնուհետև դրա վրա նկարել են հիերոգլիֆներ և պատկերներ[3]։
Զարգացման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայաների ճարտարապետությունն ի հայտ է եկել այսպես կոչված ձևավորվող ժամանակաշրջանում։ Այդ ժամանակ այն զարգացել է այլ մշակույթների ուժեղ ազդեցության տակ։ Այդ ժամանակների շինությունները սովորական խրճիթներ էին, որոնք գտնվել են ցածր հենահարթակների վրա դրանք ջրհեղեղներից պաշտպանելու համար, կառուցվել են առանց պատուհանների և մեկ դռնով։ Նույնիսկ տաճարները, քահանաների և առաջնորդների տները սկզբում մյուս խրճիթներից տարբերվել են միայն հենահարթակի բարձրությյամբ և պատերի՝ քարվ կամ սվաղով երեսպատմամբ[4]։
Ուշ նախադասական դարաշրջանում ի հայտ են եկել իրար վրա տեղադրված մի քանի հենահարթակներից կազմված աստիճանաձև բուրգեր[5]։ Նման կառույցի օրինակ է E-VII բուրգը Վաշակտուն քաղաքում[4]։ E-VII բուրգը եղել է փոքր և աստիճանաձև։ Աստիճանները բոլոր կողմերից տանում էին դեպի բուրգ, դրանք եզրազարդված են եղել բազրիքներով, ինչպես նաև զարդարված էին յագուարի հսկայական դիմակներով[4], որ պատրաստված էին ալեբաստրից[6]։ Յագուարը պատրաստվել է օլմեկյանի ոճով, հետևաբար եղել է կախյալ արվեստի օրինակ։ Բուրգը երեսպատված էր սվաղով[6]։ Չնայած բուրգը բավական հարուստ զարդարանքներ է ունեցել, վերևի տաճարը եղել է սովորական խրճիթ և ժամանակի ընթացքում փլուզվել է[4][5]։
Մայաների ճարտարապետությունը ծաղկում է ապրել դասական դարաշրջանում, երբ ամենուր կառուցվել են արարողակարգային համալիրներ (հայտնի են որպես ակրոպոլներ), որոնք իրենց կազմում ունեցել են պալատներ, բուրգեր և նույնիսկ գնդակի խաղալու հրապարակներ[7]։
Նույնիսկ մայաների կողմից քարե պատերի գյուտից հետո տանիքը մնացել է արմավենուց, մինչև դասական շրջանում հայտնագործվել է մայաների կամարը[8]։
Շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքերի տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր պալատների և տաճարների մուտքերի շուրջը, պատերին կամ սյուներին, պահպանվել են միատեսակ քարե օղակների նմանվող տարրեր։ Ժամանակին դրանք օգտագործվել են պարանների ամրացման համար, որոնք պահում էին րպես դուռ ծառայող ծածկերը։ Որոշ շենքերի կառուցման ժամանակ օգտագործվել են նաև պատերի վրայի բարձրաքանդակներն անձևրից և քամուց պաշտպանող դեպի առաջ թեքված ծածկեր[5]։
«Մայաների կամաըր», որը նաև հայտնի է «կեղծ կամար»[4] կամ «աստիճանաձև կամար»[6] անվամբ, ինչպես նաև «կեղծ կամարը»[7] կիրառվել է տանիքի նեղացման ժամանակ[7]։ Սահմանների փոքրացումը լայն կիրառություն ունեցավ աղյուսների հատուկ երեսպատման միջեցով, որի արդյունքում աղյուսների յուրաքանչյուր շարքը փոքր ինչ դուրս եկավ վերին հատվածից։ Պատերը այնքան էին նեղացնում մինչև առաստաղի վրա մնար փոքրիկ անցք, որը ծածկում էին սալաքարով[4]։
Շինության տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայաների հայտնի կառույցներից մեկը տաճարն է[4]։ Բուրգերի գագաթների վրա (դրանց բարձրությունը հասնում էր 50-60 մետր) տեղադրվեցին տաճարներ, որոնք պատկերում էին մի լեռ, որտեղ ըստ Մայաների համոզմունքների գտնվում էին նրանց նախնիների քարանձավները։ Այդ իսկ պատճառով բուրգերում հաճախ եղել են դամբարաններ, որոնք գտնվում էին բուրգի տակ կամ բուրգում (երբեմն դամբարանները գտնվում էին հենց տաճարների հատակների տակ, իսկ երբեմն բուրգերը կառուցված էին բնական քարանձավների վրա)։ Տաճարների նկարները նախատեսված էին քարանձավներից դուրս գալու համար։ Երկար աստիճանները տանում էին դեպի տաճարներ[9]։ Հիմնականում տաճարները քառակուսի[4] էին և բավականին մոտ, ունեին մեկ կամ մի քանի դուռ և առանց պատուհանների։ Տաճարների առանձնահատկությունն էր այսպես կոչված «տանիքի գագաթները»։ Այն կառուցվել է տաճարի տանիքին։ Որպես կանոն, տաճարի դեկորատիվ բոլոր զարդարանքների մեծ մասը գտնվում էին տանիքի գագաթի վրա։ Դա բարձրահասակ կառույց էր, որի նպատակը երկնքին մոտենալու գաղափարն ու տաճարի ուղղահայացության ընդգծումն[4] է։
Որոշ քաղաքներում տեղակայված էի դիտարաններ։ Աստղադիտարանները կլոր կամ քառակուսի աստիճաններով աշտարակներ էին, որոնք տանում էին դեպի դիտարանների սենյակներ[4]։
Մայաների քաղաքներում կային այսպես կոչված պալատներ։ Այդ շինությունների նպատակը հստակ սահմանված չէ, ամենայն հավանականությամբ դրանք ծառայել են ազնվականներին և քահանաներին։ Պալատները, որպես կանոն գտնվում էին հատուկ հարթակներում և դրանցում կային մի քանի տարածքներ[4]։ Նրանք բոլորը ունեին մեկ հարկ բացի մեկ կառույցից։ Դրանց մեջ պատուհան չկար, սենյակները հաճախ այնպես էին տեղակայված, որ դրանց միջև անցումների համակարգը նման էր լաբիրինթոսի (բացառված չէ, որ այն ստեղծվել է քարանձավների նման պալատներ դարձնելու նպատակով)[9]։
Խաղահրապարակների մեծ մասում կային մայաների հուշարձաններ։ Դրանց հիմքերը զարդարված էին քանդակներով, որոնք հավանաբար օգտագործվել են խաղի մեջ։ Հարթակներում կային օղակներ, որոնք հայտնվեցին տոլտեկների մշակույթում; Տարածքների հարթակներում կային նստարաններ[4]։
Տարբեր ոճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայաների ճարտարապետության մեծ մասը իր բոլոր քաղաքների կենտրոններում պահպանում է նույն ճարտարապետական տեսքը, բայց շրջանները որոշ չափով տարբերվում էին[10]։
Պետենի ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետենի ոճին բնորոշ է բուրգերի պատերի և աստիճանների թեքությունը։ Պետեյնի «տանիքի գագաթները» չափազանց մեծ էին, որպեսզի դրանք ամուր լինեն տաճարների պատերը շատ հաստ էին կառուցում, դրանք ունենում էին երբեմն 7 մետր հաստություն։ Նման ճարտարապետությունը դրսից տպավորություն էր թողնում ժողովրդի վրա, բայց դրա թերությունը չափազանց փոքր տարածք էր տաճարների ներսում, երբեմն ազատ տարածության լայնությունը այնտեղ հասնում էր մեկ մետրի [4]։ Նաև Պետենի ճարտարապետությունը արտաքինից բնութագրվում էր սանդուղքներով և կտորներով դիմակների զարդարանքներով [6] պատրաստված հսկայական շենքերի։
Պալենկե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալենկեի գլխավոր խումբը կառուցապատվել է մի հովտում, որի միջով թաղակապ թունելով հոսում է լեռնային Օտալում գետակը։ Սրա Արևմտյան հովտում պալատ-տաճարային հրապարակն էր տեղավորված, արևելյան կողմի հրապարակը շրջապատված էր միանման տաճարներով, որոնք միաժամանակ քուրմերի ու առաջնորդների դամբարաններն էին։ Դրանցից մեկը պահպանվել է այսպես կոչված արձանագրությունների տաճարում (7-րդ դար)։ Այս բուրգանման տաճարները հավանաբար նվիրված էին մահացածների պաշտամունքին։
Պալենկեի ավերակները հայտնի են XVIII դարից և բազմիցս հետազոտվել են։ ХХ տաճարում հայտնաբերվել է դամբարան, իսկ ХIX տաճարում՝ գրություններով և բարձրաքանդակներով զոհասեղան, որի վրա պատկերված է եղել Պակալեյ տիրակալի թոռը[11]։
Ռիո Բեկի ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիո Բեկ տարածաշրջանի ոճն իր ազդեցությունն է թողել Պետենի և Չոնոսի ոճերի վրա։ Պետենի ազդեցությունը արտահայտվում էր զանգվածային «տանիքի գագաթներով», կտրուկ և կոպիտ պատրաստված աստիճաններով, որոնցից կազմված էին ներքին պատերը։ Չենեսի ազդեցությունն արտացոլվում է արտաքին պատերի[4] խնամքով մշակված քարերի մեջ։ Ռիո Բեքի ճարտարապետությունը բնորոշ էր բարձր հիմքերով և ստիլոբատներով հարդարված շենքերին, որոնք ունեին կտրված բուրգի տեսք և նախշազարդ աստիճաններ[6]։
Ուսումասինտայի ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ ոճ է ստեղծվել Ուսումասինտա գետի ավազանում։ Գտնվելով Պետենի ճարտարապետության ազդեցության տակ, նարա վրա ազդել է նաև Պալենկեի (Ուսումասինտա ավազանի տարածքում գտնվող պետություններից մեկը) ճարտարապետության ազդեցությունը։ Պիդրաս-Նեգրաս նահանգում «տանիքի գագաթները» անսովոր էին, իսկ բուրգերց մեկի թեքությունը պակաս էր մյուսից, ինչը բնորոշ էր Պետենյան ճարտարապետությանը։ Սակայն, միևնույն ժամանակ, Պիդրաս-Նեգրասը ուներ երեք մուտքեր, որը Պալենկայի[4] ճարտարապետության առանձնահատկություններից էր։
Տիկալ քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրված էր անջրդի ու անտառաշատ մի հովտում։ Պեղումներով բացված կենտրոնի 3 խորը ձորակներով բաժանված և մոտ 16 կմ քառակուսի տարածության վրա տեղադրված են ճանապարհներով միմյանց հետ կապված կառուցվածքների 9 խմբեր։ Իրարից բավականաչափ հեռու այս խմբերի կառուցվածքներն ունեն միևնույն դիրքորոշումը երկրի կողմերի նկատմամբ։ Բացի այդ, խմբերի հիմնական շենքերի ճակատներն ուղղված են միմյանց կողմը։ Այդպիսի դասավորություն ունեն Տիկալի գլխավոր ճակատի կողմի լայն աստիճաններով 6 մեծ տաճարները։ Շենքերը հիմնականում խմբավորված են մեծ բուրգերի շուրջը։ Սրանց մոտի պալատները ենթադրաբար պատկանում են քուրմերին։ Բուրգերից մի քանիսը տեղադրված են թեք տեղանքի վրա և հինգհարկանի են։ Սենյակները, որ կեղծ թաղերով են, լուսավորվում են դռների բացվածքի միջոցով։ Տիկալի տաճարները աշտարակաձև էին ու չափազանց բարձր (4-րդ դարով թվագրված մի տաճար ունեցել է մոտ 70 մետր բարձրություն)։ Մի կողմից թեք աստիճանները քուրմերին տանում էին դեպի գագաթ։ Տաճարների առաջ պատրաստված էին ուղղանկյուն հարթակներ, որոնց վրա կանգնեցված էին քանդակազարդ կոթողներ։
Վաչկատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաչկատուն քաղաքում բուրգերը խիստ բազմազան են։ Գլխավոր հրապարակում գտնված տաճարներից մեկը, լինելով գետնահայաց (ուներ ընդամենը 8 մ բարձրություն), երկու առանցքների նկատմամբ խիստ սիմետրիկ հորինվածք ուներ, ու չորս ճակատները միանման էին։ Բոլոր կողմերից կային դեպի գագաթը տանող աստիճաններ (որը բացառություն է Հին Ամերիկայի այս տիպի կառուցվածքներում)։ Վաչկատուն նույն խմբում էր աստղադիտական համալիրը, որում չորս տաճարները տեղադրված էին այնպես, որ իրենցով ֆիքսում էին ամառային ու ձմեռային արևադարձը և գարնային ու աշնանային գիշերահավասարը։
Կոպան քաղաքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոպան քաղաքը մայայի «դասական» շրջանի մշակույթի ամենանշանավոր հարավային կենտրոններից մեկն էր՝ առաջացած գետի ափին՝ լեռներով շրջապատված մի հարթավայրի վրա։ Ինն անգամ վերակառուցումների ենթարկված այս քաղաքի վերջին շերտը վերաբերում է 8-9-րդ դարերին։ Քաղաքը բաղկացած էր 16 խումբ մոնումենտալ կառուցվածքներից, ըստ որում խմբերն իրարից զգալի հեռավորության «մինչև 11 կմ» հեռավորության վրա էին գտնվում։ Գլխավոր խումբը կազմում էր միջնաբերդը՝ տեղադրված 40 մետր բարձրություն ունեցող մի բլրի վրա։ Հյուսիսային կողմից սրան հարում էր հինգ (Գլխավոր սանդուղքների, Միջին, Արևելյան, Արևմտյան) հրապարակներից կազմավորված հիմնահարթակը։ Տարածական ողջ համալիրում բաղկացուցիչ մասերը հորինվածքով կապակցված էին՝ հանդիսանալով միմյանց ներդաշնակ շարունակությունը։ Միջնաբերդի խումբը հյուսիսային կողմից գլխավորում էր տաճարը, որի փեշից սկսվում էին դեպի հիմնահարթակ իջնող լայն աստիճանները։ Իշխողը միջնաբերդի ծավալապաշտական համակարգում բուրգն էր՝ տեղադրված Արևելյան և Արևմտյան հրապարակների միջև։ Եթե մայայի Տիկալ քաղաքի կառուցվածքները բնութագրվում էին զանգվածայնությամբ, իսկ Կոպանինը՝ հոյակապությամբ, ապա «դասական» շրջանի մեկ ուրիշ քաղաքի՝ Պալենկեի (7-8-րդ դար) կառուցվածքները ավելի թեթև էին ու նրբակերտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վարազդատ Հարությունյան, Երևան, 1978
- ↑ Martin & Grube 2000, p.47.
- ↑ Веретенников, 2003, էջ 22
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 Рус Альберто, 1986, Архитектура майя
- ↑ 5,0 5,1 5,2 Веретенников, 2003, էջ 23
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Деметрио Соди, 1985, Майя
- ↑ 7,0 7,1 7,2 Ершова, 2002, էջ 115
- ↑ Веретенников, 2003, էջ 24
- ↑ 9,0 9,1 Ершова, 2002, էջ 116
- ↑ Веретенников, 2003, էջ 27
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Альберто, Рус Народ майя. — М.: Мысль, 1986. — 255 с.
- Соди, Деметрио Великие культуры Мезоамерики. — М.: Знание, 1985. — 208 с.
- Ершова, Галина Гавриловна Древняя Америка: полет во времени и пространстве: Мезоамерика. — М.: Алетейя, 2002. — 392 с. — ISBN 5-89321-092-1
- Веретенников, А. В. Глава 1. Архитектурные памятники и скульптура майя // Города майя и ацтеков / Гл. редактор С. Н. Дмитриев. — илл.. — М.: Вече, 2003. — (Памятники всемирного наследия). — 5000 экз. — ISBN 5-9533-0062-Х
- Коллектив авторов Function and Meaning in Classic Maya Architecture / Редактор Houston, Stephen D.. — Dumbarton Oaks, 1998. — 562 с. — ISBN 0884022544
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт MesoAmerica.ru | Города майя — Тикаль
- История города Тик’аль (Яшмутуль) царства Мутуль
- Тикаль — частица мира майя (Сведения о городе майя. Автор Е. Ю. Лыкова)
- «История царств майя» — Мутульское царство
- Фотографии 2004 года
- Tikal National Park Национальный парк Тик’аль (англ.) Արխիվացված 2021-04-22 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տիկալ կատեգորիայում։ |